ՙՄարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
armenialiberty.org
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով կարճվել է քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որով նա մեղադրվում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցչի արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար։
>>
«Խիզախ կին»
armenialiberty.org
Երեկ ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «Խիզախ կին» մրցանակ է հանձնել քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Ինչպես նշվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, մրցանակը շնորհվել է «շրջակա միջավայրի եւ հատուկ կարիք ունեցող երեխաների պաշտպանությանը եւ արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվության, խիզախության եւ առաջնորդության ցուցաբերման համար»:
>>
ՙԵրիտասարդ ակտիվիստը նորից հարցաքննվել է
A1+
«S.O.S Թեղուտ» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանն այսօր կրկին հրավիրվել էր հարցաքննության: Երեւանի քննչական վարչությունում այսօր նա, սակայն, ոչ թե մեղադրյալի, այլ վկայի կարգավիճակում էր: 2010 թվականի հունվարին քրեական գործ է հարուցվել Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից դպրոցի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առիթով:>>
ՀԿ-ների համագործակցությունը լավագույն արդյունքների հասնելու համար
Drugs.am
Մասնակցիների մեծամասնությունը համաձայնեց, որ Մարիամն իրոք կարևոր հարց է բարձրացրել, որից մարդիկ գերադասում էին խուսափել կամ չխոսել այդ մասին, նաև որ նրա դեմ բարձրացված մեղադրանքները անարդար են: Բոլոր մասնակից ՀԿ-ները հայտարարեցին, որ կարևոր է աջակցել նրան և ամեն ինչ անել, որ նա համակարգի զոհը չի դառնա: >>
Թիվ 11 հատուկ դպրոցի քրեական գործը տեղափոխել են Երեւանի քննչական վարչություն
ՀԵՏՔ
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի շուրջ բարձրացած աղմուկից հետո հարուցված քրեական գործը Էրեբունու քննչական վարչությունից տեղափոխվել է Երեւան քաղաքի գլխավոր վարչություն: Այժմ քաղաքի գլխավոր դատախազն է վերահսկում գործի քննությունը: Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականին դպրոցի նախկին սաները լրատվամիջոցներով հայտնեցին, որ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանը սեռական ոտնձգություններ է կատարել իրենց նկատմամբ: >>
Դպրոց, ուր փոքրիկ աղջիկներին բռնաբարում էին. ոստիկանությունը կոծկում է հանցագործությունն ու մեղադրում բացահայտողին
Անկախ
«Բրուտյան Անահիտին շուրջկալ արած՝ տղերքը մի լավ ծեծին, հետո էլ բռնաբարեցին: Ես էն վախտ 10-11 տարեկան էի, Անահիտն էլ քիչ էր ինձնից մեծ: Գիշերը էկավ քնելու, սաղ մարմինը կապույտ էր, ոտերի արանքն էլ արնոտ. ես հասկացա ինչ են արել: Ինձ կպած դողացնում ու ասում էր. ինձ պինդ բռնի, հանկարծ չգան տանեն» >>
Մեղմացվել է երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ առաջադրված մեղադրանքը
Ազատություն
«S.O.S. Թեղուտ» եւ «S.O.S. Սեւան» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված «սուտ մատնություն» մեղադրանքը մեղմացվել է: Հոկտեմբերի 21-ին նրան առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասով` զրպարտություն, որը պատժվում է տուգանքով: Այս մասին Էրեբունու քննչական բաժանմունքի առջեւ հարցաքննությունից հետո հայտարարեց Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը:>>
«Շալվարն իջացրեց ու ամեն ինչ արեց…»
Sard.hetq.am , Blogs.RadioVan.am
- Մյուսներն էլ են վատ գրում, բայց ինքը ինձ ա խփում, որովհետեւ ես չեմ թողում, որ վատ բաներ անի: - Ի՞նչ անի: - Դու չգիտե՞ս, ինքը ինձ կանչում էր իրա սենյակ ու վատ բաներ էր անում: - Ի՞նչ վատ բաներ: >> >>2
ՙԻնչու՞ ենք պայքարում, ո՞վ է մեր թիկունքին կանգնած՚
Տեսակետ-ՄԻԺԻ
Մարիամի հանդեպ քրեական հետապնդումները սկսվելուց հետո տարբեր կազմակերպությունների, երիտասարդական խմբերի, բնապահպանների, արվեստագետների, լրագրողների և այլոց զորակցությունը թերևս ամենամեծն էր, որ մինչև օրս Հայաստանում ցուցաբերվել է որևէ խնդրի կապակցությամբ: Սա ևս մի վկայություն է այն բանի, թե որքան մեծ է նման անշահախնդիր ու նվիրված գործիչների կարիքը մեր հայրենիքում: Այսպիսի մարդկանցով, քաղաքացիներով ու գործիչներով է ուժեղանալու Հայաստանը: >>
ՀԿ-ների համագործակցությունը լավագույն արդյունքների հասնելու համար
Drugs.am
Մասնակցիների մեծամասնությունը համաձայնեց, որ Մարիամն իրոք կարևոր հարց է բարձրացրել, որից մարդիկ գերադասում էին խուսափել կամ չխոսել այդ մասին, նաև որ նրա դեմ բարձրացված մեղադրանքները անարդար են: Բոլոր մասնակից ՀԿ-ները հայտարարեցին, որ կարևոր է աջակցել նրան և ամեն ինչ անել, որ նա համակարգի զոհը չի դառնա: >>
ՔՆՆԻՉՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԻՆՉ ԱՆԵՆ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՀԵՏ
Ecolur.org
Երկու ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական գործերի Էրեբունու վարչությունը երեք անգամ փոխեց երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի մեղադրանքի հոդվածը: >>
Նոր մեղադրանք Սուխուդյանին
A1+
Քր Օր 135 հոդվածի 1-ին մասը / Զրպարտություն / նախատեսում պատիժ մինչեւ երեք տարի կամ տուգանք: Մինչդեռ, նախկին Քր. Օր 333 հոդվածով նախատեսված մեղադրանքը/ Սուտ մատնություն/ կիրառում է ավելի խիստ պատիժ' ազատազրկում առավելագույնը 5 տարով: >>
Մ. Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը փոխվեց
Այսօր
«Սա մեզ համար էլ անականկալ էր: Ըստ էության, վարույթ իրականացնող մարմինը չսպասեց, թե նոր առաջադրված մեղադրանքի պայմաններում մենք ինչպիսի միջնորդություններ կներկայացնենք»,- ասաց Ն. Գալստյանը: >>
«7օր բլոգ»
7or.am
Իսկ երբ ինքը միջնորդել է որպեսզի Սուխուդյանի եւ Ամիրխանյանի միջեւ առերեսում լինի, քննիչը մերժել է ասելով, թե Ամիրխանյանը քաղաքում չէ: Հայտնի է նաև, որ հանդիպման ժամանակ քննիչը Մարիամ Սուխուդյանին առաջարկել է ընդունել համաներում կիրառելու իր առաջարկը, ինչին աղջիկը բացասական է պատասխանել: >>
«Ժամանակին, իրոք, ծեծ էլ է եղել»,- ասում է հատուկ կրթության բաժնի պետը
Հետք
Իննսունական թվականներին մինչեւ 2002-2003 թիվը այդ դպրոցները լուծել են նաեւ սոցիալական խնդիր, այդտեղ են հայտնվել հատուկ կրթության կարիք չունեցող ծնողազուրկ, սոցիալապես ծանր պայմաններում ապրող երեխաներ, երբ 2005 թվականին ստեղծվեցին երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատություններ, այդ երեխաները մասսայաբար գնացին այլ դպրոցներ: >>
Երեխայի իրավունքների պաշտպանությունը` բարեփոխումների անկյունաքար
Edu.am
Հյուրերին հետաքրքրում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի վերաբերյալ մամուլի հրապարակումները: Նախարարը նշեց, որ հիմնական մտահոգությունը իրավական դաշտում է, և հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է: Նա տեղեկացրեց, որ հատուկ դպրոցի խնդիրների շուրջ տեղի է ունեցել հանդիպում նախարարի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև բոլոր հատուկ դպրոցների տնօրենների հետ: >>
ՇԻՐԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՌՆԱՆՔ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿԻՐ, ՙՏԱՐԵԳԻՐԸ՚ ԲՌՆԱՆՈՒՄ Է
Տարեգիր
ՙԳործի նախաքննությունն ուղեկցվել է ընթացակարգային պահանջների խախտումներով: Քրեական գործը հարուցվել է օրենքով նախատեսված ժամկետի կոպիտ խախտմամբ, որն արդարացված չէ: Այն հիմնված է միայն մեկ վկայի ցուցմունքի վրա, որն ուսուցիչների եւ ծնողների կողմից ճնշման ենթարկվելով՝ հարկադրաբար հետ է կանգնել իր սկզբնական ցուցմունքից: Մինչդեռ ամբողջովին անտեսվել է երկրորդ երեխայի ցուցմունքը: >>
"«ԲՌՆԱԲԱՐԵԼԸ » ՀԻՄԻ ԴԵ ՏԵՍ"
Հետաքննություն
Մենք մտադրված չենք մեղադրել քննիչին քրեադատավարական այդ նորմը խախտելու մեջ, քանի որ նա` քննիչը, պարզապես խաբել էր Մ.Սուխուդյանին >>
"Էլի մեկ զոհ"
Հրապարակ
34-35 տարեկան կանայք առաջ ու հետ ընկնելով պատմում են այն, ինչը տարիներ շարունակ նրանց խանգարել է ապրել, եւ ինչը միանգամից ընկալելու համար պետք է այլասերված երեւակայություն ունենաս:
Կանայք պատմում են, որ երեխա ծեծելը տնօրեն Ենգիբարյանի հիվանդագին սովորությունն էր. եթե մի օր երեխա չէր ծեծում, անհանգիստ էր: >>
ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ Հ1—Ը
Հրապարակ
Գուցե թիվ 11 գիշերօթիկ դպրոցի "երկարակյաց" տնօրեն Մերուժան Ենգիբարյանն է ազդել Հ1-ի ղեկավարության վրա: Մեր տեղեկություններով՝ Ենգիբարյանը բավականին ազդեցիկ "մեջք" ունի, որի շնորհիվ էլ նրան չեն հեռացնում նույնիսկ այն բանից հետո, երբ դպրոցի նախկին սաները պատմում են տնօրենի առանձնակի դաժանությամբ ծեծերի եւ խոշտանգումների մասին: >>
Երիտասարդ ակտիվիստները հատուկ դպրոցներ այցելելու հնարավորություն կստանան
ՀԵՏՔ
Նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել երիտասարդների հետ, մասնավորապես` ստեղծել նախարարությանը կից մի վերահսկողության մարմին, որտեղ ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: >>
ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՇԱՐԺՈՒՄՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Էկոլուր
Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ սկսված քրեական գործընթացը վրդովմունք է առաջացրել լայն հասարակայնության շրջանակներում: >>
Հավաքվել էին Մարիամի համար
Ա1+
«Վերջ բռնությանը, ծեծին եւ ամենաթողությանը հատուկ դպրոցներում», «Հատուկ դպրոցներին հատուկ ուշադրություն», «Կրթություն՝ ոչ թե բռնություն», «Պրն. Աշոտյան, ձեր նախարարությունն աչք է փակում մանկապղծության վրա», «Ո՞վ է վերահսկում», «Սեռական բռնությունը հանցանք է» ցուցապաստառներով ակցիայի մասնակիցները շարվել էին նախարարության շենքի առջեւ՝ ցանկանալով նախարարության ուշադրությունը հրավիրել հատուկ կամ օժանդակ դպրոցների վրա:>>
Նախարարը կհանդիպի Նուբարաշենի գիշերօթիկում աշխատած կամավորների հետ
ՀԵՏՔ
Այսօր երիտասարդ կամավորները նաեւ բաց նամակներ հանձնեցին ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ գլխավոր դատախազին: Այդ քայլով երիտասարդները եւս մեկ անգամ պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեցին հատուկ դպրոցներում առկա խնդիրների վրա:>>
Պահանջում են միջամտել
ՀԵՏՔ
Նման վերաբերմունքը մեր անկեղծ վրդովմունքն է առաջացնում: Համոզված ենք, որ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքն արհեստական է և նպատակ ունի ազատել քրեական պատասխանատվությունից իրական մեղավորին:>>
Սուխուդյանի ընկերները բողոքի ակցիա են անցկացրել կրթության նախարարության առջև
Tert.am
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները, որ նախորդ տարի աշխատել են Նուբարաշենի դպրոցում, մի շարք թերություններ են նկատել, այդ թվում՝ ուսուցչի կողմից աշակերտի հանդեպ սեռական ոտնձգության փորձ, որի մասին բարձրաձայնած Մարիամ Սուխուդյանի նկատմամբ այսօր քրեական գործ է հարուցվել։ >>
Դատապաշտպան. «S.O.S Թեղուտ» շարժման ակտիվիստի դեմ հալածանքը իրական մեղավորին կոծկելն է
News.am
Երիտասարդ ակտիվիստի պաշտպանը կարծում է, որ այդ կերպ իրավապահ մարմինները փորձում են քրեական պատասխանատվությունից ազատել իրական մեղավորին։ Նա ասում է, որ իրենց նպատակը մեկն է լինելու, այն է՝ « Գործի իրական հանգամանքների բացահայտում եւ իրական մեղավորին պատասխանատվություն ենթարկում»: >>
ՃԻՇՏԸ ՎԵՐՑՆԵԼ, սուտը տեղադրել
Հրապարակ
Բայցեւայնպես, ինձ համար դժվար էր համոզել Մարիամին, որ լավագույն տարբերակը "Հայլուրն" է: Նա չէր հավատում Հանրային հեռուստատեսությանը, չէր տալիս սեռական ոտնձգությունների մասին պատմող աղջկա` Դ. Ա.-ի, իր կատարած տեսագրությունը: Նա վախենում էր Դ.-ի համար, որ նրան կծեծեն, կճնշեն: >>
«Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է»
Հետք
«Երեխաները հաճախ ուսուցիչների կամ տնօրենի ուղեկցությամբ են հարցաքննվել, եւ պետք է միամիտ լինել` կարծելու համար, թե նրանք կհամարձակվեին դպրոցի տնօրինության դեմ տեղեկություններ տրամադրել» >>
Սեռական ոտնձգությունը ներելի է, իսկ դրա մասին խոսելը՝ ո՞չ. մի քրգործի պատմությունից
Tert.am
Այսօր թե Սուխուդյանի շահերի պաշտպանը, թե դեպքին առնչված Սյուզան Սիմոնյանն ու մեկ այլ լրագրող «Հետք»-ից՝ Լենա Նազարյանը, հայտարարել են, որ ուսուցչի կողմից սեռական ոտնձգություններ կատարվել են Նուբարաշենի դպրոցի աշակերտների նկատմամբ, և լրագրողների արձագանքը դեպքի վերաբերյալ չի արվել Սուխուդյանի կամ որևէ մեկի խնդրանքով:>>
Մարիամ Սուխուդյանի փաստաբանն անհիմն է համարում իր պաշտպանյալի հասցեին ուղղված մեղադրանքները
Panarmenian.net
Իրավապահ մարմինների կատարած կոպիտ խախտումների թվին փաստաբան Նոնա Գալստյանը դասել է այն փաստը, որ քրեական գործը հարուցվել է հեռուստահաղորդման հեռարձակումից հետո ոչ թե ինը օրվա ընթացքում, ինչպես դա արձանագրված է օրենքով, այլ երեք ամիս անց: >>
ՆԵՐՈՒՄ ԵՆ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱԶԳ
Դեպքի կապակցությամբ երիտասարդ ակտիվիստները շատերին են դիմել: Օրինակՙ ՕԵԿ-ից Ստեփան Ասլանյանին, որը սկզբում խոստացել է օգնել, բայց հետո համալրել է անտարբերների շարքը: Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը երիտասարդներին է ցույց տվել ձայնի ողջ տոնայնությունն ու բղավել, իսկ հատուկ կրթության վարչության պետ Նուրիջան Մանուկյանն էլ ասել է. «Ծեծը շատ նորմալ երեւույթ է, մեր ազգի մեջ միշտ եղել է»: >>
Փաստաբանը «անհիմն» է որակում Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը
Ազատություն
Առաջին ռեպորտաժում ներկայացված աշակերտուհին, Սիմոնյանի փոխանցմամբ, նախաքննությունն իրականացնող մարմնին տված ցուցմունքում հրաժավել է ռեպորտաժում ասածներից՝ ծնողների ճնշման ներքո: «Ես զանգահարեցի նրա մորը եւ խնդրեցի, որ երեխային չճնշի», - պատմեց լրագրողը: - «Մայրը ասաց, որ՝ ես նրան ծեծել եմ, գցել եմ դիվանի վրա, եւ խնդրում եմ մեզ չանհանգստացնել այլեւս»:>>
Երիտասարդներն ընդդեմ ռազմաոստիկանական ռեժիմի
Ժամանակ
Երեկ, ուղիղ ժամը 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնի առաջ էին հավաքվել մի խումբ երիտասարդներ` «Ոչ բռնությանը», «Մենք բոլորս Մարիամ ենք, մենք բոլորս ազնիվ ենք» պաստառներով` պահանջելով դադարեցնել SOS Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ քրեական հետապնդումը:>>
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԿՏԻՎԻՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԿԵՂԾ Է
ԱԶԳ
«Մենք այստեղից չենք հեռանալու եւ պայքարելու ենք մինչեւ վերջ: Մարիամին լռեցնելու փորձ է արվում: Մենք չենք կարող դա թույլ տալ», նշեց Հրայր Սավզյանը:>>
Բողոքի ակցիա ` ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի
Այսօր
Aysor-ի այն հարցին, թե ինչու՞ է մեղադրանք առաջադրվել հենց Մարիամի դեմ, և ոչ մյուս կամավորների, Հ. Սավզյանը պատասխանեց. «Այդ աղջկան նկարահանել էր Մարիամը, և ասում են, որ տեսագրելուց առաջ առանձնացրել է երեխային ու սովորեցրել, թե ինչ ասի: Այսպիսի գործը դատարան չի մտնի, բացահայտ կեղծիքներ կան, բայց քննչականը համառորեն իր վարկածն առաջ է տանում»:>>
Մարիամ Սուխուդյանի նկատմամբ մեղադրանքը խստացվել է. երիտասարդները բողոքի ակցիա են նախաձեռնել
Panorama.am
Սակայն օգոստոսի 15-ին նրան հայտնեցին, որ նա մեղադրվում մեկ այլ հոդվածով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի մաս 2-ի 3-րդ կետով՝ սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: >>
ԿԱՆԱՉ ՇԱՐԺՄԱՆ ԱԿՏԻՎԻՍՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԶՐՊԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Էկոլուր
«ԷկոԼուր»-ը կոչ է անում լայն հասարակայնությանը, այդ թվում պետական կառույցներին, հատուկ ուշադրություն ցուցաբերել այս գործի նկատմամբ եւ հիշեցնում է, որ ՀՀ Նախագահի կողմից հայտարարված հասարակության ժողովրդավարացման գործընթացը ենթադրում է հասարակության մասնակցությունը երկրի ղեկավարմանը, որի ձեւերից մեկն էլ ահազանգ հնչեցնելն է:>>
ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ...
Լրագիր
Էքսպերտների միավորումը իր վրդովմունքն է արտահայտում Մարիամ Սուխուդյանին սուտ մատնության մեղադրանքով որպես մեղադրյալ ներգրավելու փաստի առթիվ: Մենք մեր աջակցությունն եք հայտնում Մարիամին ու պահանջում ենք բոլոր բարոյական մարդկանցից իրենց վերաբերմունքն արտահայտել մանկապղծության այս դեպքի կապակցությամբ: >>
Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ մեղադրանքը խստացվել է
ԿԱՆԱՉ ԱԿՏԻՎԻՍՏ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԽՍՏԱՑՎԵԼ Է
ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ
ՎԿԱՅԻՆ ՉԱՐԱՄՏՈՐԵՆ ԽԱԲԵ±Լ ԵՆ
2 ՈՒ ԿԵՍ ԺԱՄ ՆՍՏԵԼ Է ԲԵՐԱՆԸ ԿԱՊԱԾ
Ստորագրել են առաջին տիկիններն ու ոստիկանները
Երեւանում անցկացվեց բողոքի ակցիա` ի պաշտպանություն երիիասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի
ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԽՍՏԱՑՎԵԼ Է
Արդեն երկու տարի է` Թեղուտի պաշտպանության խմբի անդամները պարբերաբար ակցիաներ են կազմակերպում, հանդես գալիս իրենց մտահոգություններով:
Բուսասնունդ Ամանորն ԱՐԺԵ 60 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Ճշմարտության ջատագովը՝ մեղադրյալ
«S.O.S. Թեղուտ» շարժմանակտիվիստըմեղադրվումէ «սուտմատնության» մեջ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՇԱՑԱՎ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆԻ ԳՈՐԾԻՆ
http://hetq.am/am/society/mariam-suxudyan/
http://tert.am/am/news/2009/08/18/protest/
http://www.panorama.am/am/law/2009/08/18/eko/
http://www.panorama.am/am/society/2009/08/17/nubarashen/:
http://www.hraparak.am/news.php
http://www.a1plus.am/am/society/2009/08/14/mariam-sokhudyan
http://www.azatutyun.am/content/article/1800483.html
http://new.aravot.am/am/articles/politics/66619/view
http://www.nt.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2009&month=08&day=18&shownews=1017714&LangID=4#1017714
http://www.a1plus.am/am/society/2009/08/19/akcia
http://www.armenpress.am/arm/news/polit.htm
http://tert.am/am/news/2009/08/19/sukhudyan/
http://www.aysor.am/am/news/2009/08/19/suxudyan/
http://www.azatutyun.am/content/article/1803172.html
http://armradio.am/arm/news/?part=soc&id=34578
http://www.panorama.am/am/law/2009/08/19/hk/
http://hetq.am/am/society/mariam-sukhudyan/
http://news.am/am/news/2790.html
http://www.armworld.am/#?paperid=3513&pageid=109623〈=
http://www.azg.am/AM/2009082017http://www.panarmenian.net/news/arm/?nid=35434
http://www.panarmenian.net/news/arm/?nid=35429
http://www.panarmenian.net/news/arm/?nid=35426
http://www.panarmenian.net/news/arm/?nid=35403

